19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր առօրյան այնքան էլ կործանված չէ, ինչպես այն ներկայացվում է սերիալներում. Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում ընդգծեց իր  դրական վերաբերմունքը այն հանգամանքին, որ ՀՀ նախագահն օպերատիվ արձագանքեց մտավորականների` հեռուստաեթերի հակասոցիալական բովանդակության վերաբերյալ հայտարարությանը:

Հոգեբանի դիտարկմամբ, սակայն, եթե մի քանի տարի առաջ հեռուստաեթերը մաքրելու համար հասարակական պահանջմունք կար, ապա այսօր համոզված չէ, որ դրա պահանջմունքն այդքան շատ է: Ավելին` եթե հիմա լուրջ շարժում սկսվի հակամշակույթի դեմ, հնարավոր է, որ բախվենք հասարակությունից բխող դիմադրության,-ասաց նա:

Կարինե Նալչաջյանը նշեց, որ ինքը ոչ թե դեմ է սերիալներին, այլ իր համոզմամբ,  պետք է լինի համապատասխան մշակութային քաղաքականություն, ինչի միջոցով սերիալները կօգտագործվեն հասարակության վրա դրական ներազդեցություն ունենալու համար։

Հոգեբանը նկատեց, որ սերիալ դիտողների հիմնական շրջանակն ինչ տեսնում է դրանցում, դա իրական կյանքն է համարում։ Մինչդեռ, փորձագետի համոզմամբ, մեր առօրյան այնքան էլ կործանված չէ, ինչպես որ այն ներկայացվում է։ Ուղղակի այդ սերիալներում աշխատում են սյուժեն սրել, որպեսզի ավելի հետաքրքիր դարձնեն այն։
Կարինե Նալչաջյանը կարծում է, որ սերիալային սյուժեների կերպարները ինչ-ինչ մոդելներ են ներկայացնում, որոնք չեն կարող իդեալ հանդիսանալ երեխաների ու դեռահասների համար: ‘ Մենք պետք է ունենանք լուրջ մշակութային քաղաքականություն, իսկ սերիալների սյուժեներին պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելել’,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ