23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դաշնակցականները կհավաքվեն Սահմանադրության օրը. Ժողովուրդ

 Որոշվել է ՀՅԴ Գերագույն ժողովի անցկացման օրը. այն տեղի է ունենալու հուլիսի 5-ին: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը եւ նշում, որ ամենայն հավանականությամբ, ՀՅԴ ԳԺ-ն անցկացվելու է Ծաղկաձորում:

Ենթադրվում է, որ ՀՅԴ ԳԺ արդյունքում լուրջ փոփոխություններ կրի կուսակցության ղեկավար կազմը:

Պատահական չէ, որ երեկ “Ազատության”-ը տված հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե արտաքին միջամտություն կա, իսկ թե կոնկրետ ում կողմից, չի մանրամասնել: Թերթը նշում է, որ ՀՅԴ ԳԺ-ին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու նաեւ սփյուռքի դաշնակցականներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ