29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե “Առավոտ”-ի աշխատողը մարդ սպանի, ապա խմբագիրը մարդասպան չէ. Առավոտ

image_4997

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործին:

“Վահե Ավետյանի սպանության գործում, ինչպես միշտ, խառնվել են իրավական, քաղաքական եւ բարոյական ասպեկտները: Եթե ինձ պատկանող “Առավոտի” որեւէ աշխատակից, Աստված մի արասցե, որեւէ մեկին սպանի, դա դեռ չի նշանակում, որ ես մարդասպան եմ, եւ որեւէ մեկն իրավունք ունի ինձ այդպես անվանելու: Բայց բարոյական պատասխանատվություն ես, բնականաբար, դրա համար կրում եմ, որովհետեւ ես պետք է իմանամ` ում եւ ինչի համար եմ գործի ընդունում: Ռուբեն Հայրապետյանն, իհարկե, այդ բարոյական ծանր բեռի տակ է, եւ ինչպես է նա այս իրավիճակից դուրս գալու` առայժմ չեմ պատկերացնում:

Քաղաքական ասպեկտի մասին: Պարզ է, որ քաղաքական ուժերն այս ողբերգությունից կքամեն ամեն ինչ, մինչեւ վերջին կաթիլը` քարոզելու նպատակով: Պարզ է նաեւ, որ քաղաքականապես ակտիվ երիտասարդների համար “Նեմեց` մարդասպան” վանկարկելը կայացման ձեւ է եւ խիզախության դրսեւորում: Բայց երբ իշխանության ներկայացուցիչները կոչ են անում այդ զարհուրելի հանցագործությունը չքաղաքականացնել, դա էլ է երեսպաշտություն: Ես չեմ կարող չքաղաքականացնել երկու պատճառով. 1/ սպանությունը 90-ականների կեսերից (այսպես կոչված` երկրապահների ժամանակաշրջանից) ստեղծված համակարգի արդյունք է. իշխանությունը բուծել է օրենքի վրա թքող իր սիրեցյալներին, առաջին հերթին` օլիգարխներին, վերջիններս էլ բուծել են թիկնապահ կոչվող զոմբիներին, 2/ “Առագաստ” սրճարանում համանման հանցագործություն կատարած նախագահի թիկնապահը ստացել է երեք տարի պայմանական, քանի որ Կուկուին “պլստացրել” են, դա կարող են անել նաեւ այս մարդասպանի հետ:
Եվ, վերջապես, ահաբեկչության մասին: Նախ` ինձ թվում է, եթե մարդը որոշել է ինչ-որ մի շենք պայթեցնել, նա գնում եւ պայթեցնում է, ոչ թե մտնում է տարածք եւ հայտարարում է, թե ուզում է պայթեցնել` ինչ-որ անհասկանալի բանակցություններ վարելով: Բայց դա` մի կողմ: Ենթադրենք, ահաբեկչության վտանգն իրական էր: Ի՞նչ կա այստեղ ողջունելու եւ ուրախանալու: Եթե ռեստորանն իսկապես պայթեցվեր եւ զոհվեր, ասենք, “Հարսնաքարում” մաքրություն անող հավաքարարը, ապա ո՞րն է նրա մեղքը, ինչի՞ համար է նա փոխհատուցելու: Ինչո՞վ է այդ հանցագործությունը տարբերվելու Վահե Ավետյանի սպանությունից:
Մենք, կարծես թե, պայքարում ենք ընդհանրապես բռնության դեմ եւ հանուն նրա, որ Հայաստանում գործեն օրենքները: Այդ ֆոնի վրա վառելու, պայթեցնելու, քառատելու կոչերն ինձ հասկանալի չեն: Հանցագործների հետ ոչ մի բան պետք չէ անել` բացի նրանից, ինչը նախատեսված է օրենքով, եւ ինչը հնչելու է դատարանում որպես վճիռ: Խնդիրը հենց այն է, որ առայսօր նման դատավճիռներ չեն հնչել: Իսկ այն, ինչ հնչել է, ամենեւին չէր համապատասխանում կատարված հանցագործություններին:
Նորվեգիայի հասարակությունը չի ընդվզում այն իրողության դեմ, որ Բրեյվիկը մահապատժի չի ենթարկվելու”,-գրում է խմբագիրը:

  • Ռուզաննա
    03-07-2012 04:01:03

    Արամ Աբրահամյանը նորից իբր “ընդվզում է” ինքն էլ չգիտի ինչի դեմ: Հերթական անգամ ցուցաբերում է իրեն հատուկ չեզոք, “կողքից դիտողի’ կարգավիճակում գտնվողի թուլությունը: Մեջբերում եմ նրա խոսքերը. “Պարզ է նաեւ, որ քաղաքականապես ակտիվ երիտասարդների համար “Նեմեց` մարդասպան” վանկարկելը կայացման ձեւ է եւ խիզախության դրսեւորում: Բայց երբ իշխանության ներկայացուցիչները կոչ են անում այդ զարհուրելի հանցագործությունը չքաղաքականացնել, դա էլ է երեսպաշտություն”: Այդ դեպքում ինչ եք անում դուք, Արամ Աբրահամյան, “կայանում եք, թե երեսպաշտությամբ եք զբաղվում’: Այդ ամենի փոխարեն, միգուցե փորձեք թելադրել, թե ինչպես օրենքի միջոցով պայքարել Ձեր ասած “օրենքի վրա թքողների” դեմ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ