28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նա պաշտպանում է եկվորի, որբի ու այրու իրավունքները, սիրում է պանդուխտին, նրան հաց ու հագուստ է տալիս

64-19

Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։ Սակայն Տերը բարեհաճ գտնվեց ու սիրեց ձեր հայրերին և նրանցից հետո բոլոր ազգերից ընտրեց ձեզ՝ նրանց հետնորդներին, ինչպես որ տեսնում եք մինչև այսօր։ Վերացրե՛ք ձեր խստասրտությունը և այլևս կամակոր մի՛ եղեք, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, աստվածների Աստվածն է, տերերի Տերը, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ոչ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում։ Նա պաշտպանում է եկվորի, որբի ու այրու իրավունքները, սիրում է պանդուխտին, նրան հաց ու հագուստ է տալիս։

Դուք էլ սիրե՛ք պանդխտին, որովհետև դուք էլ պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։ Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով, որովհետև նա է քո պարծանքը, նա է այն Աստվածը, որ քեզ համար մեծ ու փառավոր գործեր արեց, որոնք տեսան քո աչքերը։ (Բ Օր. 14-21)

 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ