23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կտան կառուցվածքային փոփոխությունները

Այսօր կայացած կառավարության նիստում հայտնի դարձավ, որ երկու նախարարություններ միավորվում են և ստեղծվում է մեկ նոր նախարարություն: Այսպիսով, նախարարությունների թվաքանակը մնում է նույնը, իսկ բովանդակությունը ոնց որ թե կարող է փոխվել:

 Արտակարգ իրավիճակների նախարարության միավորումը տարածքային կառավարման նախարարության հետ առավել քան տրամաբանական է:

Եթե նկատի ունենանք, որ մեկ ուրիշ որոշումով էլ կառավարությունը հաստատել է համայնքային ոստիկանության գործունեության կարգը, ապա ակնհայտ է դառնում, որ շուկայական տնտեսության ազատականացման պարագայում տարածքային կառավարումը տարանջատվում է տնտեսական գործունեությունից, որն իրականացնում են համապատասխան ճյուղային գերատեսչություններն ու նրանց տարածքային մարմինները, իսկ նորաստեղծ միավորման գլխավոր գործառույթը դառնում է տարածքների և դրանց համայնքների կենսագործունեության բնականոն ապահովումն ու հասարակական կարգի պահպանությունը:

Այսպիսով, մենք ավելի ենք մոտենում տեղական ինքնակառավարման եվրոպական կամ ավելի կոնկրետ ֆրանսիական մոդելին՝ եվրոպական մեր գործընկերներին զիջելով տնտեսական կյանքի մակարդակով:

 Այդուհանդերձ կառավարման համակարգի ձևավորմանը միտված մյուս փոփոխությունը ևս որոշակի մեսիջներ է պարունակում: Բնական է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրումով և Եվրամիության հետ շարունակվող փոխհարաբերություններով պայմանավորված՝ անհրաժեշտ էր ունենալ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Մյուս կողմից, Հայաստանը բարեփոխումների ակտիվ գործընթացի մեջ է, ինչը երկարաժամկետ բնույթ է կրում, իսկ այս պարագայում այդ բարդ պրոցեսները մեկ կենտրոնից համակարգվելու անհրաժեշտություն են զգում:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն. հավակնոտ անվանում է, բայց հուսանք, որ այս նորաստեղծ մարմինը կկարողանա էական դերակատարություն ունենալ երկրի տնտեսության աշխուժացման, արտաքին տնտեսական հարաբերությունների կայացման ու զարգացման գործում:

Ամեն դեպքում այս նախարարության ձևավորումը բխում է և ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից և կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետության:

Արման Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ