20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

86-ամյա ծերունին ցրտահարվել է տնակում

Մեծամոր քաղաքի տնակային թաղամասի 86-ամյա բնակիչ Ռաչիկ Հարությունյանը ձմեռն անցկացրել է ցուրտ տնակում՝ հատակին դրված ներքնակին պառկած: Նրա ոտքերն ու ձեռքերը ցրտահարվել են, ինչը դժվարացնում է նրա տեղաշարժը: Մեծամորի համայնքապետարանը վերջերս է տեղեկացել, որ իր համայնքում նման կարգավիճակով մարդ է ապրում, սակայն, իմանալուց հետո էլ միայնակ թոշակառուի կյանքում ոչինչ չի փոխվել. շարունակում է ապրել ցուրտ տնակում՝ աղբի մեջ. գրել է «Հետք»-ը։

Նշենք, որ այս տարվա հունվարին էլ Գյումրիում ցրտահարությունից 70-ամյա կին էր մահացել։ Վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի քաղաքացին մահացավ ցրտահարվելու պատճառով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ