23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է․ Իրավունք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ)  գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»: Արդյոք Ալիևը կարո՞ղ է  իրագործել իր այդ  ցանկությունը, «Իրավունքը»» փորձեց հետաքրքրվել ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից։

Վարչապետը պետությունը և բանակը քայքայելու նպատակից համառորեն հետ չի կանգնում

Ալիևը ասում և անում է այն, ինչ ցանկանում է, և չի հանդիպում դի­մադրության: Ավելին ասեմ՝ քանի էս կառավարու­թյունն  ունի Հա­յաստանի Հան­րապետությու­նը, Ալիևն ինչ ցանկանա, էն էլ կիրագործի, իսկ ո՞վ է կասկա­ծում: Մի օր էլ կարող է Ալիևի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ու­զի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն: Մի մոռացեք, որն ամենակարևորն է՝  Ադրբեջանը բացի ցանկությունից, ունի հնարավորություն: Իսկ մե՞նք… մենք չգիտեմ ինչ ունենք, առ­հասարակ մենք վաղը-մյուս օրը կարող է աշխարհի երեսին որպես ազգ էլ չհիշվենք, այ էդքան ցավալի է մեր ազգի վիճակը:

Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հայտարարությունից հետո չգնաց և տեղում չձերբակալեց Փաշինյանին  և մեղավորներին, եթե նրանց, ըստ էության, մեղադրում է դավաճանության մեջ:

Օնիկը նման լիազորություններ չունի:

Բայց հեղինակավոր իրավաբաններ են փաստում, որ նա օրենքի ուժով օժտված է նման լիազորություններով:

Ես եղել եմ չէ՞ այդ պաշտոնում, հիմա ի՞նձ եք խոսեցնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբա­կալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում:

Իսկ ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի թեկնա­ծուի՝ Արտակ Դավթյանի մասին:

Նոր ԳՇ պետ նշանակելն առհասարակ նշանակում է, որ վարչապետը պետությու­նը և բանակը քայքայելու նպատակից հա­մառորեն հետ չի կանգնում: Ցանկացած ճանապարհով գնում է՝ բանակի քայքայ­ման գործընթացն ակտիվացնելու համար:  Նրա համար դա արդեն հիվանդություն է:

Բանակայինները արդյոք կենթարկ­վե՞ն վարչապետի քմահաճույքներին:

Ցավոք, մեր բանակում ծառայում են այնպիսի սպաներ, ովքեր գտնում են, որ իրենք, իրենց պարտականությունները կա­տարելով և չընդվզելով, ծառայում են պետությանը: Բայց սա այդ պարագան չէ, պա­րոնա՛յք սպաներ, այսօր պետության ղեկա­վարի վարած քաղաքականությունն աղետաբեր է:

Արտակ Դավթյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք այս պատերազմի ելքի մեջ:

Արտակ Դավթյանի մեղավորությունը մինչև պատերազմը բանակի նախապատրաստման մեջ է: Իսկ բուն պատերազմի ըն­թացքի մեջ Արտակ Դավթյանը մեղավորու­թյուն չունի: Նա ոչ միայն բանակը պատ­շաճ չի նախապատրաստել, այլ հակառակ ուղղությամբ է տարել: Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետևյալը. ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միա­սին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է: էսքանը կարող եմ ասել: Ասեմ, որ մեր երկրում լավ բաներ չեն սպասվում՝ եթե էս տեմպերով գնա։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ