23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք նույնիսկ մեկ հոգու ենք դժվարանում ներել, իսկ Քրիստոս պատվիրում է ներել միշտ

Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»: Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18.21-22)
 
Մենք նույնիսկ մեկ հոգու ենք դժվարանում ներել, իսկ Քրիստոս պատվիրում է ներել միշտ: Տերը մեզ առաջարկում է անել անհանրինը: Եթե մեր առաջ խնդիր ենք դնում, թե առաքինությունն այս չափով պիտի դրսևորվի իմ կյանքում, իրականում խուսափում ենք առաքինությամբ ապրելուց: Օրինակ̀ եթե հարցը դնում ենք այսպես, որ դիմացինին կներեմ կոնկրետ 77 անգամ, բայց դրանից հետո չեմ ների, նշանակում է մենք ի վիճակի չենք նույնիսկ մեկ անգամ ներելու:
 
Քրիստոս մեր հոգևոր թռիչքը չի սահամանփակում ու տալիս է ազատություն̀ առաքինության մեջ չափ չդնելով. ինչքան կարող ենք պետք է պայքարենք: Լինե՛նք իրատես և ինքներս մեզանից պահանջենք անհնարինը:
 
Տեր Եսայի քահանա Արթենյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ