20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Facebook”-ում միասեռ ամուսնությունները նշելու տարբերանշաններ են հայտնվել

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը` “Facebook“-ը, նոր տարբերանշաններ է ներկայացրել միասեռ ամուսնությունների համար:

Facebook“-ի նոր գործառույթը օգնում է մարդկանց ավելի կոռեկտ ներկայացնել իրենց հարաբերությունները: Ավանդական “հարս եւ փեսա” պատկերը փոխարինված է “2 փեսաների” պատկերով:

Facebook“-ն առաջին անգամը չէ, որ աջակցում է միասեռ զույգերին նոր ֆունկցիաների միջոցով: 2011-ի փետրվարին “ընտանեկան հարաբերություններ” շարքում մի շարք երկրներում ավելացրել էր նաեւ “քաղաքացիական միություն”-ը եւ ‘տնային  համագործակցություն”-ը, ինչը ողջունվեց միասեռ հարաբերությունների կողմնակիցների կողմից:

Բացի այդ “Facebook“-ը “GLAAD” ասոցացիայի հետ համատեղ պայքարում է միասեռ զույգերին սոցցանցում ուղղված ծաղրանքների եւ սպառնալքիների դեմ: “Facebook“-ն առաջին ինտերնետային ռեսուրսն է, որն արժանացել է “GLAAD Media Award” մրցանակին` միասեռականների կազմակերպություններին աջակցելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ