25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը խոստացել է մարտի 9-ին կամ 10-ին հրաժարական ներկայացնել, բայց նրան չեն հավատում․ Փաստ

Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն։

 Սակայն թե՛ գեներալիտետը, թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակները, մեղմ ասած, չեն հավատում Փաշինյանին: Մյուս կողմից՝ գերակշռում է այն կարծիքը, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն այս իշխանությունների կողմից, աննախադեպ չափով վարչական ռեսուրս է կիրառվելու, և ընտրությունների արդյունքները կեղծվելու են։

Այս եւ այլ հրապարչակումներին ծանոթացոք թերթի այս համարում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ