19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հունիս ամսվա ընթացքում անչափահասների կողմից կատարվող մարմնական վնասվածքների 17 դեպք է գրանցվել. Նելլի Դուրյան

“Յուրաքանչյուր դեպք, որը կատարվում է անչափահասի կողմից կամ անչափահասի հետ, անմիջապես վերցվում է ոստիկանության հսկողության տակ եւ իրականացվում է պատճառների վերլուծություն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նելլի Դուրյանի խոսքով, հատկապես ամռան ամիսներին, երբ լուծված չէ երեխաների հանգստի եւ զբաղվածության հարցը,  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ստորագրությամբ հանձնարարականի համաձայն, հսկողություն է իրականացնում պուրակներում եւ այգիներում անչափահասներրի վարքի նկատմամբ:  Նելլի Դուրյանի խոսքով, հունիս ամսվա ընթացքում, համաձայն ամփոփագրի, անչափահասների կողմից կատարվող մարմնական վնասվածքների 17 դեպք է գրանցվել, որից 16-ը  հասարակական վայրերում: Հայտնաբերվել է 6 սառը գործիք: Անչափահասների նկատմամբ արձանագրվել է 13  մարմնական վնասվածքի դեպք:

Վերջին հինգ ամսվա ընթացքում ծանր մարմնական վնասվածքների դեպքերը նվազել են, ծանր հանցագործությունների դեպքեր նախորդ տարվա 7 դեպքերի համեմատ այս տարի չեն գրանցվել:

Նելլի Դուրյանը կոչ արեց ծնողներին ուշադիր լինել, թե ինչ է երեխան տնից իր հետ դուրս տանում: Բանախոսը նշեց, որ սոցիալական վիճկակը, երեխայի կողմից հանցագործություն իրականացնելիս, միշտ չէ, որ նշանակություն է ունենում:

“Սրանք անուշադրության մատնված երեխաներն են, որոնց հետ ծնողները լիարժեք չեն զբաղվում, երեխայի հանցագործությունից զերծ պահելու թիվ 1նախապահմանը զբաղվածության հարցը լուծելն է”,-ասաց ոստիկանության գնդապետը: Նելլի Դուրյանի խոսքով, այսօր Հայաստանում շուրջ 400 անչափահաս հաշվառման է վերցված:

Բանախոսը նշեց, որ քաղաքապետարանների համապատասխան վարչությունների հետ ոստիկանությունը համագործակցում է եւ խոցելի խմբի երեխաներին համապատասխան ճամբարներում ներգրավում:

Անդրադառնալով համացանցում հայտնված աղջիկների ծեծի տեսանյութերին, Նելլի Դուրյանն ասաց, որ մի դեպքում անչափահաս աղջիկները վերցվել են հաշվառման, քրեական գործ չի հարղւցվել, իսկ երկրորդ դեպքում բողոքի բացակայության պատճառով նյութերը մերժվել են: Ծեծի մասնակից աղջիկները ոչ լիարժեք ընտանիքների` միակողմանի ծնողազուրկ երեխաներ են:

Նելլի Դուրյանի խոսքով, ամենօրինակելի մարզը անչափահասների կողմից հանցագործությունների առումով, Վայոց Ձորի մազրն է, որտեղ, օրինակ մուրացիկ երեխաներ, գրեթե չեն լինում: Նելլի Դուրյանը նշեց, որ մուրացիկների թիվն , ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում նվազել է: Նրա խոսքով, երեխաներին մուրացկանության են մղում հիմնականում մայրերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ