25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Մոր արգանդում մահացած համարվող երեխան սկսել է շնչել վիրաբուժական միջամտությունից հետո:

Երեխայի 21-ամյա մոր` Ալեքս Ջոնսի խոսքով` հղիության 6-րդ ամսում` հերթական ստուգման ժամանակ, բժիշկները հայտնել էին իրեն, որ երեխայի սիրտը չի բաբախում, եւ պտուղը մահացել է մի քանի շաբաթ առաջ:

Բժիշկները համոզել են Ալեքսին վիրահատվել, որպեսզի հաջողվի երեխային փրկել: Բրիտանական  “Prince Charles Hospital” հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ վիրահատությունից վայրկյաններ անց երեխան սկսել է շնչել: Նա  լույս աշխարհ է եկել 6 ամսականում եւ կշռել  ընդամենը 500 գրամ: Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո երեխային տեղափոխել են ակվարիումի մեջ, որտեղ նա ապրել է 5 ամիս: Այժմ երեխայի հետ ամեն ինչ կարգին է եւ նա նորմալ զարգանում  է:

Մասնագետների խոսքով` սա յուրօրինակ դեպք է բժշկության ասպարեզում, հատկապես հիմա, երբ բժիշկները կարողանում են 100 տոկոսով իմանալ` երեխան ողջ է մոր արգանդում, թե` մահացած: Նրանց կարծիքով` բժիշկներն այս իրավիճակում այնքան էլ մեղավոր չեն, քանի որ երեխայի  օրգանների թեթեւ հարվածները չեն լսվել նույնիսկ պրոֆեսիոնալ տեխնիկայով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ