18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հղի կանանց ֆինանսական պայմանները չեն վատթարանա, դեռ ավելին՝ չաշխատող կանայք ևս կստանան մայրության նպաստ. Հ. Նաղդալյան

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այսօր նիստ էր հրավիրել, որի քննարկման առարկան ,,Ժամանակավոր անաշխատունակության մասին,, վերջին շրջանում աղմուկ բարձրացրած օրինագիծն էր: Նիստի մանրամասների և առաջարկվող փոփոխությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

 -Տիկին Նաղդալյան, կցանկանայինք իմանալ՝ ինչպիսին են վերջին զարգացումները կապված այդ աղմկահարույց նախաձեռնության հետ և ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու թոթափելու առաջացած մտահոգությունները:.

 

– Այս առիթով պետք է հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ պարոն Աբրահամյանը, ի պատասխան բարձրացված  աղմուկի, հայտարարեց, որ հղի կանանց , մայրության հետ կապված իրավիճակը վատթարացնող որևէ օրինագիծ , կամ լուծումներ չեն լինելու: Սա շատ կարևոր է, և կարծում եմ, որ ի սկզբանե պետք է պարզ լիներ, որ բացարձակ անհնար է, որ կառավարությունը ընդունի որևէ նահանջ-օրինագիծ կամ այնպիսի լուծում առաջարկի, որը կվատթարացնի մայրանալ պատրաստվող կանանց ֆինանսական վիճակը, ընդհակառակը՝ կառավարության ղեկավարի և նրա հետ աշխատող մարդկանց  բարոյական նկարագիրը և նաև մեր երկրի առջև կանգնած ժողովրդագրական խնդիրները ստիպում են նպաստել և աջակցել ծնելիության բարձրացմանը, բարելավել երիտասարդ ընտանիքների ֆինանսկական դրությունը: Ե՛վ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, և՛ մեր պատգամավորների կողմից մի քանի անգամ նշվեց, որ սրանք ընդամենը առաջարկություններ են, որոնք դրված են հանրային քննարկման, որպեսզի ձևավորվի այս ոլորտի խնդիրների լուծման վերջնական տեսքը: Իսկապես, ոլորտում խնդիրներ կան, և վերջին շրջանում այդ մասին կա նաև բավարար չափով տեղեկատվություն, բայց մենք գիտենք, որ դրանք տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են, ընդ որում՝ ոչ միայն հղիության, այլ նաև անաշխատունակության ոլորտում: Այս ամենի կուտակումն, ի վերջո, բերում է օրենսդրական կարգավորման անհրաժեշտության և ներկայացվող օրինագիծը առաջարկում է այդ կարգավորումը:

-Ի՞նչ կոնկրետ քայլեր է պատրաստվում ներկայացնել կառավարությունը.

   -Այստեղ կան մի շարք կարևոր հանգամանքներ. նախևառաջ, արդարամիտ լինելու համար պետք է ընդգծել՝ առաջին քայլը, որ կառավարությունն անում է՝ չաշխատող կանանց վճարում է մայրության նպաստ: Այդ նպաստը կազմելու է մոտավորապես 130-ից 140 հազար դրամ ավելի քան 25-30 հազար չաշխատող կանանց համար, այսինքն՝ այս օրինագիծը առաջին հերթին այսկերպ բարելավում է առաջարկում, սա, բնականաբար, կառավարության կողմից կատարվող շատ դրական, մեծ քայլ է, որը նաև բավական մեծ բեռ է դնում բյուջեի վրա: Երկրորդ հանգամանքն այն է, որ առաջարկվող օրինագիծը, որն  այսօր կներկայացվի նաև սոցիալական հանձնաժողովում, իրավիճակի որևէ վատթարացում չի ենթադրում և այն թեզը, թե ,,չաշխատողների համար՝ աշխատողների հաշվին,, պարզապես նենգափոխում է և ոչ ճշմարտացի ներկայացնում այս առաջարկների իմաստը; Կարծում եմ, որ այս տեսքով այս օրինագծերը ընդունելի են: Հղիության և ծննդաբերության հետ կապված վճարումներն իրականացվելու են այնպես, ինչպես դա եղել է գործող օրենքի պայմաններում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ հանրային հատվածի, և՛ պատգամավորների և՛ կառավարության ներկայացուցիչների կողմից տարվող աշխատանքի համար, և ընդգծել, որ Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավորները շատ ակտիվ կերպով ներգրավված են եղել այս քննարկումների մեջ, բազմաթիվ առաջարկություններ են արվել և դրանցով հանդերձ է, որ մենք այսօր ունենք այս լուծումը, պարզապես Հանրապետականները պոպուլիզմի հետևից ընկնող չեն և գովազդելով չեն զբաղված, այդ պատճառով էլ իրենց աշխատանքները, այսպես ասած,  չեն շեփորահարվում:

 

  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ