18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երևանում

Վաղվա կամ մոտակա օրերի իրադարձությունների հավանական զարգացումները
 
Փաստենք, որ 2008 թվականի մարտի 1-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների պատվերով, գործիքակազմով և մեթոդներով ՀՀ-ում իրականացված պետական հեղաշրջման փորձի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, Փաշինյան Նիկոլը և իրենց հեղափոխականներ կոչողները, իսկ իրականում իշխանազավթման փորձ իրականցնող հանցագործների բանդան գիտակցված և միտումնավոր ժողովրդին տարան արյունահեղության։ Այսինքն արձանագրենք, որ այդ մարդիկ ժողովրդի արյունը թափելու առումով որևէ բարոյական արգելքներ չունեն։
 
Արձանագրենք նաև այն, որ 2008 թվականի մարտի 1-ին զոհված մարդկանց մոտ կեսի դեպքում չեն հայտնաբերվել ոչ կրակողը և ոչ էլ սպանության զենքը։
 
Այս վերջին հանգամանքի հետ կապված հիշենք նախկին Խորհրդային երկրի ոչ վաղ անցյալի մի քանի պատմական փաստեր.
 
1. 1991 թ․-ի հունվարի 13-ին, երբ գազազած ամբոխը փորձում էր գրավել Վիլյնուսի հեռուստաաշտարակը, իսկ ներքին զորքերը փորձում էին վերահսկողության նեքրո այն պահել, հնչեցին կրակոցներ, որոնց հետևանքով սպանվեց 14 ցուցարար։
Այն ժամանակ այդ սպանությունների մեջ մեղադրեցին սովետական իշխանությանը, սակայն հետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ։ Իսկ վերջում պարզվեց, որ Վիլնյուսում աշխատել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության դիպուկահարները։
 
2. 1993 թ․-ին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Մոսկվայում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, երբ Ելցինի հրամանով տանկերը կրակեցին Սպիտակ տան վրա։ Այդ ակցիաների ժամանակ սպանվեց առնվազն 158 մարդ։
Հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ, որոնք տեղակայված են եղել հարակից բարձրահարկ շենքերի և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տանիքներում։
 
3. 2014 թ․-ին Ուկրաինայում իրականացվեց զինված պետական հեղաշրջում և փետրվարի 20-ին փողոցային բախումների ժամանակ սպանվեց մոտ 100 մարդ։ ՍՀետագայում բացահայտվեց, որ աշխատել են երրորդ կողմի ԱՆՀԱՅՏ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐ Լիտվայից և Վրաստանից, իսկ վերջինները հրահանգավորում էին ստացել ամերիկյան զինվորականների կողմից ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում։
 
Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երևանում. նրանք ովքեր մարտի 1-ի սպանդը նվեր մատուցեցին Լևոնին ու Նիկոլին։
Նիկոլի վաղվա հանրահավաքի խնդիրն է լինելու ժողովրդի մեջ գեներացնել առավելագույն ատելություն և թշնամանք, որից հետո պարարտ հող կստեղծվի արևմտյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվելիք օպերացիայի համար։
 
Հաշվի առնելով, որ ՀՀ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո այն առաջինը դատապարտեց Թուրքիան, ապա չի բացառվում, որ արյուն թափելու օպերացիայի պատասխանատուն լինելու է հենց Թուրքիան, ՆԱՏՕ անդամ իր վերադաս ԱՄՆ գլխավորությամբ և ուղղորդմամբ։
Հայկ Այվազյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ