16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկու ցավալի փաստ

Թուրքիան ասում է՝ Հայաստանում հեղաշրջման փորձերը անընդունելի են, այսինքն, ասել կուզի՝ Հայաստանում իշխանությունը վերցրել ենք ու չենք տալու ուժային ճանապարհով ու որպեսզի պարզ լինի, թե ինչքան վճռական են նրանք, զորավարժություն են անում մեր սահմանների մոտ: Օրինակ` Սիրիական Աֆրին զորք մտցնելիս Թուրքիան դա հիմնավորել էր սեփական սահմանների մոտ անկայունությամբ, ինչը իրենց ազգային անվտանգության սպառնալիք էր ու միջազգային հանրությունը դրա հետ խնդիր չունեցավ: Հիմա նույն Թուրքիան պնդում է, որ Հայաստանում իշխանություն կարա փոխվի միայն ընտրություններով, քաջ գիտակցելով, որ ընտրություններում նրանք նորից հաղթելու են: Եթե իշխանությունը փոխվեց ցանկացած այլ սցենարով, Թուրքիան սպառնում է զորք մտցնել Հայաստան: Էս ա վիճակը:
 
Ռուսաստանի նախագահն իր ելույթներից մեկում նշեց, որ նա չի ողջունի ցանկացած հակասահմանադրական փոփոխություն Հայաստանում: Այսինքն նա վստահեցրեց Թուրքիային, որ ուժային սցենարով Փաշինյանին չեն փորձի հեռացնել: Հետևաբար 17-ը ամեն ինչ արեց ու անելու է, որպեսզի խուսափի բախումներից, իսկ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ այդ բախումները լինեն, զուտ որովհետև առաջինը պետք է Ռուսաստանին, իսկ երկրորդը` Թուրքիային:
 
Կա երկու ՓԱՍՏ, որը ինչքան էլ ցավալի է, բայց պարտադիր է, որ գիտակցենք: Առաջինը՝ Թուրքիան վերցրել է Հայաստանում իշխանությունը, ոչ թե վարչապետի պաշտոնը, այլ իշխանությունը, ասել է թե` ժողովրդին: Երկրորդը՝ Ռուսաստանը չի ուզում պատերազմել Թուրքիայի դեմ, էս ամենն իրենց համար տհաճ է, բայց ընդունելի, քանի որ այլ դեպքում պիտի պատերազմեն մոտ 10,000կմ երկայնքով, Բելոռուսից ու Դոնբասից մինչ Ղազախստան: Կարծում է Արթուր Դանիելյանը։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ