18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եգիպտոսում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ. փորձագետներ

Այսօր` հուլիսի 3-ին, տեղի ունեցավ Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերի  վերաբերյալ: ՌԴ Կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոն կարծիք հայտնեց, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսին փորձում է ազատվել զինվորականների ազդեցությունից` միաժամանակ ձգտելով արժանանալ ժողովրդի համակարանքին ու աջակցությանը: Իգնատենկոն կարծում է, որ Մուրսիի ընտրվելը նոր փուլ է խորհրդանշում Եգիպտոսի սոցիալ-տնտեսական կյանքում:

Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Սաժինը, ով եւս մասնակցում էր տեսակամուրջին, կարծիք հայտնեց, որ Եգիպտոսում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: Նրա խոսքով` գուցե հիմա զինվորականները փոքր-ինչ կզիջեն իրենց դիրքերը, բայց կշարունակեն պայքարել Եգիպտոսի քաղաքական կյանքում իրենց ազդեցությունը պահպանելու համար: Բացի այդ, երկրում կուժեղանա նաեւ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ազդեցությունը, քանի որ “արաբական հեղափոխության” ժամանակ կրած մեծ ֆինանսական կորուստները միայն նրանք կարող են տրամադրել:

Երեւանյան տաղավարից տեսակամուրջին մասնակցող ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Եգիպտոսը կարող է կրկնել Թուրքիայի օրինակը, երբ իշխանությունը զինվորականների ձեռքից աստիճանաբար անցավ աշխարհիկ իշխանություններին: Բանախոսը նաեւ կարծիք հայտնեց, որ Մուրսին չի դիմադրի, եթե ԱՄՆ-ից ստացվող ֆինանսական օգնությունը կենտրոնանա նաեւ զինվորականների մոտ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ