24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզպետները հրահանգել են մարդ ապահովել վաղվա հավաքին. Hraparak.am

Վաղը Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարդ ապահովելու համար նորից գործի են անցել մարզպետարանները` գործի դնելով վարչական ռեսուրսը: Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Մասնավորապես, մեզ քիչ առաջ հայտնել են, որ Լոռու մարզպետարանից զանգահարել են դպրոցի տնօրենների և վրաները թիվ դրել, որ վաղվա հավաքին ամեն տնօրեն որոշակի քանակությամբ մարդ ապահովի` Երևան մեկնելու և Փաշինյանի հավաքին մասնակցելու համար: Ասացին` վաղը ժամը 14:00-ին պետք է հավաքվեն Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց, որտեղ իրենց սպասելու են մարզպետարանի տրամադրած ավտոբուսները, որոնցով էլ պետք է մեկնեն Երևան` իշխանության հավաքին:

Կայքին տեղեկություն հասավ նաև, որ Շիրակի մարզպետն էլ արդեն իսկ հրահանգել է մարզպետարանի աշխատակիցներին մեկ մարդու պես լինել հրապարակում:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր, որ վաղը` մարտի 1-ին, ժամը 18:30-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ` հանրահավաքի և երթի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ