20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գաբրելյանով. Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սեւ տարիներ

Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սեւ տարիներ: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Հայաստանը եւ թուրք օկուպանտներից ազատագրումը:

Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի զարգացման իր տրամաբանությունը: Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի իր հստակ ժամանակային շրջանակները: Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի իր առաջնորդներն ու իր թշնամիները:

Հայաստանում իրավիճակը առավելագույնս հստակեցվել է: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը խայտառակ պարտությունից եւ ըստ էության իր բանակին ու իր ժողովրդին խաբելուց հետո մերկացրել է իր գաղափարախոսությունը: Այն հստակ է: Դա Ռուսաստանը անգործունակ պետություն ճանաչելն է, թուրքական պրոտեկտորատի տակ անցնելը եւ ինքնիշխանության հավակնող պետական ինստիտուտների ոչնչացումը: Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ապա առավելագույնը երկու տարի հետո Հայաստանը չի ունենա գործունակ բանակ, գործունակ պետական կառավարում: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ կառուցվելու է փիառի, խաբեության եւ հայ ժողովրդի խայտառակման  վրա: Սա չեն կարող հասկանալ միայն հիմարները եւ բացահայտ դավաճանները: Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի եւ Սողոմոն Թեհլերյանի սխրանքներով դաստիարակված հայության գաղափարախոսությունը դուրս կմղվի թուրքական լիրայի եւ ադրբեջանական մանաթի գաղափարախոսությամբ: Հայոց ցեղասպանությունը կմոռացվի, փոխարենը կճանաչվի Խոջալուի ցեղասպանությունը: Սրանք իմ ապոկալիպտիկ բառերը չեն, սա Հայաստանի ոչ հեռավոր, ամենեւին ոչ հեռավոր ապագան է:

Հինգ տարի առաջ ում մտքով կանցներ, որ Ուկրաինայում կչեղարկեն Հաղթանակի օրը եւ պատվով կհուրկավորեն նացիստ հանցագործներին:

Մյուս կողմից՝ Գլխավոր շտաբը, հայ գեներալները, հայկական բանակը կտրականապես դեմ հանդես եկան Հայաստանի թուրքական օկուպացիային: Ամբողջ աշխարհում ժողովրդի սերուցքը Փաշինյանի ծրագրերը ընկալեց որպես հանցագործություն ազգի ու նրա պատմության դեմ եւ ազատագրական շարժում բարձրացրեց: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վերածվել է ազատագրման խորհրդանիշի: Գեներալներն ու բանակը գրեթե մի մարդու պես կանգնեցին հավատուրացների ճանապարհին:

Հիմա Հայաստանի պատմության մեջ Ցեղասպանության ողբերգությունից հետո ամենավտանգավոր պահն է: Լենինին վերաշարադրելով՝ երեկ դեռեւս շուտ էր, վաղն արդեն ուշ կլինի: Լենինն իրավացի էր, ազատագրական շարժումը ժամանակային տրամաբանություն ունի:

Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սեւ տարիներ: Էրդողանի օրինակով բանակը կգլխատվի, գեներալներն ու սպաները մինչեւ գնդապետներ ու մայորներ կբանտարկվեն ու մահապատժի կենթարկվեն: Հայրենասիրական շարժման ղեկավարները եւ համակիրները կկալանավորվեն ու դատի առաջ կկանգնեն:

Արեւմուտքում ոչ մեկը բառ իսկ չի ասի: Երբ չասացին պատերազմի 44 օրում Արցախի բնակիչների բնաջնջումից հետո:

Երեկ շուտ էր, վաղը չէ մյուս օրը ուշ կլինի»,- նշել է Արամ Գաբրելյանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ