28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը

24783509

Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

Թուրքական ԱԳ գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Անկարան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնի բռնազավթելու փորձերին:

 

«Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,– ասել է Չավուշօղլուն` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ԶՈւ ԳՇ–ի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ