19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բացարձակ սուտ է. Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը. Ռուսաստանի արձագանքը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը:

Նրա խոսքով՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»: Այսպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ անցած աշնանը Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը հայկական բանակը կարող էր օգտագործել «Իսկանդերը»:

Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում:

«Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա դա կկապի և «Իսկանդերներին», և մեղավորը հայ ժողովուրդն է, և զինվորականներն են մեղավոր: Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Մեր «Իսկանդերները» շատ բարձր ճշգրտության զենքեր են, դրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքներում: Դա պարզապես բացարձակ սուտ է [Փաշինյանի խոսքերը] և նույնիսկ կասկածի ենթակա չէ: Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին: Սիրիայում դրանք օգտագործվել են շատ ճշգրիտ և բազմիցս: Ես, մեղմ ասած, համաձայն չեմ Փաշինյանի այս կարծիքի հետ»,-հայտարարել է Զավարզինը:
 

Պատերազմը Ղարաբաղում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության ընդունմամբ: Փաստաթղթի համաձայն՝  Երևանը Բաքվին է հանձնել մի քանի տարածք, տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։

«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», – ասել էր Սարգսյանը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։

«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», – հայտարարել էր Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ