16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության հրաժարականի հարցը

Henaran.am-ի հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադառնում է 2015 թվականի համար կանխատեսված տնտեսական աճին, տարբեր տարիներին եղած տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներին ու դրանց չիրականացման պատճառներին: Նշենք նաև, որ այս տարվա համար նախատեսված էր ապահովել 5.2 տոկոս ՀՆԱ-ի աճ, բայց ունենալու ենք մոտավորապես 3 տոկոս աճ:

Պարոն Սաֆարյան, տարիների ընթացքում կանխատեսվող տնտեսական աճը հետևողական նվազում է: Եթե 2013թ-ին կանխատեսվել էր 6,2 տոկոս, իրականացվել 3,5, 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճի ցուցանիշը նշված է 5,2, 15թ-ի համար էլ նախատեսել եք 4,1 տոկոս: Ինչո՞ւ եք այսպես հետողականորեն իջեցնում նշաձողն այն պարագայում, երբ խոստացվել է տնտեսական քաղաքականությունը փոխել, ստերը կրճատել: 

-Այդ կանխատեսումները կարող են երկու օրվա մեջ փոփոխվել, տնտեսագիտական կանխատեսումները գուշակումներ չեն, որ որ ասենք լավ գուշակ ենք, թե ոչ: Կանխատեսումները կապված են միտումների հետ, կապված են, և կան շատ միտումներ, որոնք հնարավոր չեն հստակ ասել: Եթե դուք հետևում եք համաշխարհային տնտեսությանը, ձեր մեջ ինչու հարց չի առաջանում, որ օրինակ Ռուսաստանում տնտեսական աճի վերաբերյալ անցած ամիս երկու, թե երեք անգամ եղան տարբեր ցուցանիշներ: Սկզբից ասացին, թե երկու տոկոս կարող է լինի աճ, հետո ասացին՝ 0% կարող է լինել, հետո ասացին, թե հնարավոր է նույնիսկ մինուս լինի:

Դուք հիմա ասում եք՝ 13թ-ին կանխատեսում էր արվել, հետո չի ապահովվել: Ի՞նչ է՝ հնարավոր էր կանխատեսել, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև կոնֆլիկտ կլինի, ասենք 14թ-ի մարտ ամսին, և դրա հետևանքով սանկցիաներ կկիրառեն Ռուսաստանի վրա, և դա կազդի Ռուսաստանի տնտեսության աճի վրա, և դա էլ իր հերթին կազդի Հայաստանի աճի վրա:

Գուցե դա նրանից, է, որ նախապես մեծ թվեր չեն կանխատեսում, որպեսզի նախկին կառավարության նման չլինի և պատճառ չհանդիսանա հրաժարական պահանջելուն:
-Գիտեք՝ այդ հրաժարական պահանջելն ամենահեշտ բանն է, առավել ևս երբ մարդ չի մտածում: Նույն տրամաբանությամբ շարժվելով՝ կարելի է ասել, որ երեխաները գնան տուն ու իրենց հոր հրաժարական պահանջեն, թե ինչու չենք ապրում, ինչպես ամերիկացի երեխաներն են ապրում: Հրաժարական պահանջը պետք է տրամաբանական լինի: Երբ կարելի է պահանջել հրաժարական, երբ որ Կառավարությունը խոստանում է՝ 10% աճ կապահովեմ, բայց իր գործունեությամբ չի նպաստում այդ 10% աճը:

Այդ ժամանակ կարելի է, պահանջել, բայց եթե օրինակ Հայաստան ելկող տրանսֆերները նվազում են, մարդիկ չեն կարողանում ուզած չափով տրանսֆեր ուղարկել, դա տնտեսական աճի վրա ազդում է: Օրինակ՝ 0,5մլրդ դոլար տրանսֆերների պակաս է այս վեց ամսվա ընթացքում տեղի ունեցել, դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա, ու գնաք, ասեք՝ Կառավրություն հրաժարական տուր, ձեր արածը տրամաբանական կլինի՞: Ասենք՝ այս կառավարությունը հրաժարական տվեց, ուրիշ կառավարությունն ի՞նչ միսիա ունի, որ Ռուսաստանից եկող տրանսֆերները չպակասեն:

Հիմա,  2015թ-ի համար 4,1% աճ է կանխատեսվել, հաշվի չի՞ առնվել , որ Ռուսաստանի նկատմամբ սանկացիներ են կիրառվել:

-Քանի որ դա հիմիկվա վերջին թիվն է, անպայման հաշվի է առնված: Մի բանը հաշվի չի առնված, ԵՏՄ-ին անդամակցելը, դա էլ իրավաբանական պատճառով, որովհետև եթե հաշվի առնեինք, դա պլյուս լիներ, թե մինուս լիներ, այդ համաձայանագիրը ԱԺ-ում դեռևս հաստատված չէ, այդ դեքպում ԱԺ-ն կասեր՝ այ Կառավարություն ես դեռ չեմ հաստատել, կարողա որոշեմ, չմտնեմ, ի՞նչի եք հաշվի առել ներգործությունը: 

– Հաշվարկվե՞լ է ստվերի կրճատման և բիզնես միջավայրի բարելման հաշվին բյուջեն ինչքան մուտքեր կունենա:

-Ստվերի կրճատման, ստվերի և օրենսդրության փոփխության հաշվին այս բյուջեի մեջ ընդգրկված է 28 մլրդ դրամ գումար, իսկ եթե հաշվի առնենք, որ մեր օրենսդրության փոփոխությամ 15թ-ին գնահատվում է, որ 7,7մլրդ մինուս է բերելու, որովեհտև այդ փոփխությունները բերվեու են ավելի քիչ հարկերի կազման, մեր ստվերից բերվող գումարները գնահատվում է 35 մլրդից ավել, այդքան լրացուցիչ 1 տրիոն 131 մլրդ-ի մեջ 35մլրդը պլանավորված է ստվերի հաշվին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ