23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Չկան այլևս անցյալ ու ներկա. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայ մարդը երբեք այսքան կոտրված, այս աստիճանի հոգեխեղված, այսչափ հուսախաբ վիճակում չի եղել: Զրուցում ես մարդկանց հետ, ու համոզվում ես, որ պետք է քաջալերես, համոզե՛ս, որ կյանքը դեռ շարունակվում է, որ թևաթափ լինել պետք չէ:
 
Անցնող մեկ տարվա ընթցքում այդքան մեծ հոգեբանական հարված՝ վերջին հարյուր տարում Հայ մարդը չէր տեսել: Անորոշությունների կծիկը գնալով ավելի ու ավելի է խճճում պրագմատիկ, լավատես, հավատավոր ու աշխատասեր Հային: Մարդիկ չեն կարողանում տեսնել իրենց վաղվա օրը:
 
Պատճառներն իհարկե հայտնի են: Առաջինը՝ պատերազմի ցավալի հետևանքներն են: Պատերազմ, որի մեղավորներն առ այսօր խնամքով թաքնվում են իշխանության հովանոցի տակ: Պետերազմ, որը խլեց Հայի հաղթանակած ոգին, խլեց Արցախի անառիկ ու Հայաստանի անվտանգ լինելու գաղափարը, խարխլեց Հայաստանում ապրելու և զարգանալու հնարավոր հեռանկարները:
Երկու կարևոր հանգամանք է մարդկանց հասցրել այս մեծ հիասթափությանը՝ Արցախյան կապիտուլացված, դավաճանված պատերազմը, և 2018թ-ից Նիկոլի հետ կապված սին հույսերը:
 
Պետք է սթափվել, ուշքի գալ, չտրվել հիասթափության կործանարար տրամադրություններին: Կյանքը դեռ շատ հաջողություններ ու ձեռքբերումներ ունի պահած մեր Ազգի համար: Մենք ոտքի կանգնելու, առաջ գնալու, հզորանալու դեռևս չիրացված մեծ պոտենցիալ ունենք: Մենք իրավունք չունենք տրվելու մեզ շարունակ խաբող և մոլորեցնող տեղեկատվական դաշտերին: Մենք իրավունք չունենք ենթարկվելու մեր “բարեկամների” ու թշնամիների քմահաճույքներին:
 
Դեպի Արցախ վերադարձող յուրաքանչյուր ընտանիք՝ ապագայի նկատմամաբ հավատի վերականգնման մի փոքր քայլ է: Ապագայի մասին խոսող յուրաքանչյուր երիտասարդ՝ վաղվա օրվա նկատմամաբ վստահության կաթիլ է: Մեր երեխաների լավատեսությունը՝ Հայաստանի ապագայի լուսավոր կետն է, որին պետք է ձգտենք համերաշխ ու միասնական կերպով:
 
Մեզ պառակտող, անցյալից խոսող, նախկինը քննադատող, տարբեր մարդկանց նկատմամբ քաղաքական երանգներով գործեր կարող, իշխանությունը մահակ դարձրաց յուրաքանչյուր սրիկա՝ մեր Երկրի ու Ազգի ապագան խամրեցնող երևույթ պետք է համարվի: Չկան այլևս անցյալ ու ներկա, կա միայն ապագա, որի մասին պետք է մտածենք յուրաքանչյուրս:
 
Եթե գտնում ենք, որ Նիկոլը և նրա նմանները տեղ չունեն մեր ապագայում, ուրեմն պետք է ազատվենք այդ բեռից այսօր: Իսկ եթե ունեն, ապա պետք է սահմանենք, թե ո՞րն է նրանց դերը: Որովհետև, Ազգին հիասթափության հատակին հասցրած իշխանությունը, իր անիմաստ հայտարարություններով, այլև չի կարող խլել բոլորիս համար թանկարժեք ժամանակը:
 
Առաջիկայում, մեր տարածաշրջանում և աշխարհում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Այն առընչվելու է նաև մեր երկրի կենսական շահերին: Պետք է պատրաստ լինենք օգտվել դրանցից, ծառայեցնել դրանք մեր պետության շահերին: Պետք է նորից ինքնակազմակերպվենք, վեր հառնենք այս կործանարար հոգեվիճակից, հետ պտտենք պատմության անիվը ու նայենք միմիայն մեզ համար ցանկալի ապագային:
 
Մի բան հստակ է, Նիկոլը և իր թիմը այսօր նման են փայտի, որը խրվել է մեր երկրի առաջընթացի անիվների մեջ: Սրանում համոզվել պետք չէ, սա ապացուցված է բազմաթիվ փաստերով»:
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ