25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են Պուտինը, Լավրովը և Շոյգուն. Սերգեյ Կոպիրկին

Հայ ռազմագերիների վերադարձը կարևոր խնդիր է, որով զբաղվում են անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային խնդիրներից մեկն է, որի հետ անձամբ զբաղվում են մեր նախագահը, մեր արտգործնախարարը եւ պաշտպանության նախարարը: Իհարկե, միգուցե այս հարցի լուծումն այնքան արագ չի ընթանում, որքան կցանկանայինք, բայց, հավատացեք, արվում է առավելագույնը: Վստահ եմ, որ այս հարցը կլուծվի»,- ասաց դեսպանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ