29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինձ ենթարկում են անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների». Վահան Բադասյանի հայտարարությունը

E55DC581-3198-476F-82BD-A2D4C273EB94

«Ինձ ենթարկում են անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների». Վահան Բադասյանի հայտարարությունը 

«Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով»,- այսպիսի հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, «Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակալի դերակատարումն եմ ունեցել: Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է: Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը: Կարդացեք նաև «Ինչ-որ մութ ուժեր ինչ-որ մի մեծ ծրագրի համար տարիներ առաջ ընտրել են իջեւանցի տղային, սկսել կառավարել նրան…». Լենա Նազարյանը՝ դավադիր թեզերի, Քոչարյանից «ահաբեկվելու» մասին «Փոխանակ գնայինք «Զվարթնոց», հասկանայինք՝ ինչու են մարդիկ լքում, քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորների թիվը». Նաիրա Զոհրաբյան Վահան Բադասյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո» Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրախուսում և պետական պարգևի է ներկայացնում: Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում: Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»: Հիշեցնենք, որ Վահան Բադասյանին մեղադրանք են առաջադրել եւ որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Նա կալանավորվել է հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում իր հայտարարությունների կապակցությամբ: Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության խորհրդանիշի, այլ նաեւ՝ թշնամու: Հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, զենքի միջոցով նաեւ… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ