18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սենոր Հասրաթյանը հարց է ուղղել «մուրացանյան «առաքյալ» Զարեհ Սինանյանին

2018թ. ապրիլյան իշխանազավթումից հետո Հայաստանը «շենացնելու» նպատակով հեռավոր Ամերիկայից Հայրենիք վերադարձած եւ սփյուռքի գործերով հանձնակատարությունը ստանձնած Զարեհ Սինանյանը, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով ներգաղթի մասին, ոչ ավել, ոչ պակաս ասաց հետեւյալը. «…սպասելիքներ (ներգաղթի հետ կապված) միշտ էլ կան, բայց ակնհայտ է, որ այժմ մարդիկ հոգեբանական անկում են ապրում՝ պատերազմի բացասական արդյունքների հետ կապված, ուստի սպասվում է, որ կարճ ժամանակահատվածում միգրացիոն արտահոսք տեղի կունենա…»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, նաեւ հավելել է. «Կուզեի հարց ուղղել Հայրենիքի հոգսերով մտահոգ մուրացանյան այս «առաքյալին»,- իսկ կարո՞ղ եք ասել, թե որքան հայրենադարձներ ունեցանք օտար ափերում բնակվող եւ «թավշյա հեղափոխությունից» հոգեբանական վերելք ապրած մեր հայրենակիցների շրջանում, չէ՞ որ մինչեւ պատերազմը երկուսուկես տարի շարունակ երկիրը խաղաղության մեջ էր… Իհարկե չեք կարող ասել… Չեք կարող ասել, որովհետեւ ինչպես մինչեւ պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո չի եղել ու չի լինելու ներգաղթ..

Իսկ դուք եւ ձեր թիմակիցները հիմա էլ շարունակելու եք այս ապիկար իշխանության հայրենակործան սայթակումներն «արդարացնել» պատերազմի թողած «բացասական» հետեւանքներով…

Հ.գ.- Դուք՝ ձեր հանցավոր քաղաքականությամբ ոչ միայն չեք կարող երկրի համար ապահովել հայրենադարձություն, այլեւ այդպես շարունակելու դեպքում, շատ հավանական է արձանագրվեն հայրենազրկման ավելի վտանգավոր չափեր… Իսկ գուցե հենց դա է ձեր վերջնական նպատակը, բայց մեզ համար՝ ոչ»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ