25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգայնականների ցույցերը վերածվել են մասսայական բախումների. կան բազմաթիվ վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Քյոլնի կենտրոնում ավելի քան4 հազար ֆուտբոլային երկրպագուներ ցույցեր են արել՝ ընդդեմ ծայրահեղական իսլամիստների: Ցույցերը վերածվել են մասսայական բախումների, ինչի արդյունքում 44 ոստիկան է վիրավորվել, տեղեկացնում է Известия-ն:

Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ի պատասխան՝ փողոց են դուրս եկել նաեւ ազգայնականները: Վերջինները ցուցարարների ուղղությամբ սկսել են քարեր նետել, ծեծկռտուքներ են սկսվել, եւ ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել:

Սալաֆիստները՝ ազգայնականները, ողջ Գերմանիայով մեկ տարածում են ջիհադիզմի գաղափարն ու գերմանացիներին համոզում անցնել Իրաքում եւ Սիրիայում կռվող գրոհայինների շարքերը: Գերմանիայի իշխանությունները դրա դեմ չեն կարողանում պայքարել, փոխարենը պայքարի են դուրս եկել ֆուտբոլային ֆաննատները՝ պահանջելով դադարեցնել սալաֆիստներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ