19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր փորձե՞նք մեզ մեր սիրած մեղքի մեջ. Կարո՞ղ ենք արդյոք ողջ օրվա ընթացքում ոչ մեկին չմեղադրել

Այսօր փորձե՞նք մեզ մեր սիրած մեղքի մեջ.
Կարո՞ղ ենք արդյոք ողջ օրվա ընթացքում ոչ մեկին չմեղադրել:
 
Մեր աչքերը շատ թերություններ են տեսնում: Ջանանք այսօր զսպել մեր ամենասիրած մեղքը և քննադատելու փոխարեն հիմնավորենք թերությունը դրական տեսանկյունից: Եկեղեցու հայրերը շատ օրինակներ են տվել այս մեղքը վերացնելու առումով: Վերցնենք մեկը՝ օրինակ՝ ասում են,
 
Ենթադրենք մտնում եք վանականի խուց և նկատում եք, որ, ոտք դնելու տեղ չկա, ամեն ինչ թափթափված է, ոչինչ իր տեղում չէ, մի խոսքով խառնաշփոթ է: Կարելի է այսպես մտածել,- Փառք Աստծո, որ այս այրը այնքան է տարված իր հոգևոր ծառայությամբ, որ անտեսել է կենցաղային գործը:
 
Չնայած մեր սովորության համաձայն կարող ենք անմիջապես մտածել, որ փնթի է, բայց այսօր չանենք դա: Կա նաև այս երևույթի հակառակը՝ ենթադրենք մտնում եք նույն խուցը և տեսնում եք կատարյալ կարգ ու կանոն, ներդաշնակություն, ճաշակ և գեղեցկություն: Այստեղ էլ կարելի է այսպես մտածել.- Փառք Աստծուն, ինչպես որ այս այրի հոգին է, այնպես էլ կարգ ու կանոն է նրա սենյակում: Դարձյալ մեր սովորության համաձայն կարող էինք մտածել, որ …
 
Սրանք օրինակներ էին ընդամենը:
 
Իսկ մենք դա կարող ենք անել մեր տնից դուրս գալուց անմիջապես հետո՝ փողոցում, տրանսպորտի մեջ, աշխատանքի վայրում և ամենուր: Դա անում ենք հիմնականում մտքի մեջ, երբեմն էլ բարձրաձայն: Մեզ թվում է, թե սա փոքրիկ մեղք է, կամ մեղք չէ, բայց հիշենք որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը երբ հրեշտակին հարցնում է, թե ո՞րն է ամենափոքր մեղքը, հրեշտակը պատասխանում է, – այն, որը դուք մեղք չեք համարում:
 
Բարի լույս բոլորիս՝ այսօրվա փորձությանը դիմակայելով:
Բոլոր մեղքերը կարելի է ձևափոխել և դարձնել առաքինություն, որովհետև առաքինությունը կվարձատրվի, և մեղքն էլ կներվի Տիրոջից: Շնորհիր, Տէր:
 
Ծովիկ Դավթյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ