20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զգուշացում. չխախտել Հրայր Թովմասյանի սահմանադրական իրավունքը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խուսափում է լրագրողների հարցերից: Այսօր խորհրդարանում ԱԺ նիստից հետո Henaran.am-ը փորձեց հարց ուղղել Հրայր Թովմասյանին, վերջինս սակայն, առանց լսելու մեր հարցը, շատ կտրուկ հայտարարեց. “Ես զգուշացնում եմ, որ Սահմանադրությամբ նախարարները եւս ունեն հանգստի իրավունք”:

Հիշեցնենք, որ խորհրդարանում  լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ժամանակ Հրայր Թովմասյանն անդրադառնալով “Նուբարաշեն” ՔԿՀ-ում դատապարտյալի կողմից որպես բողոքի նշան մատը կտրելու փաստին` ասել էր, որ դատապարտյալների կողմից ինքնախեղման դեպքերը սովորական երեւույթ են:

“Ինչպես աղջիկներն ականջօղ են կրում, այդպես էլ իրենց համար այդ անցքերն արդեն կան”,-մասնավորապես ասել էր Հրայր Թովմասյանը: Նախարարն այս հայտարարության համար սուր քննադատության էր ենթարկվել հասարակական-քաղաքական  որոշ շրջանակների կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ