19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այցելություն “Եռաբլուր” պանթեոն

Հոկտեմբերի 27-ին “Եռաբլուր” պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը,  մի շարք բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ:

Վաղ առավոտից “Եռաբլուր” զինվորական պանեթոնը մարդաշատ էր: Բազմաթիվ մարդիկ եկել էին հարգանքի տուրքը մատուցելու աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ականավոր ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ինչպես նաեւ եւս մեկ անգամ ոգեկոչելու այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն  Հայաստանի եւ Արցախի անկախության ու ազատության:

Ներկաները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Անհայտ կորածների հիշատակը հավերժացնող եւ “Բերդապար” հուշակոթողներին:

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 15 տարի: Ինչ խոսք, դեռ երկար տարիներ մարդկանց հիշողության մեջ կմնան հոկտեմբերյան դաժան իրադարձությունները: Անմահ է ոճրագործության զոհերի հիշատակը, անմահ է նրանց հայրենանվեր գործը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ