24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան , այ թյուրիմացություն, մեջբերում եմ խոսքերդ

Նիկոլ Փաշինյան , այ թյուրիմացություն, մեջբերում եմ խոսքերդ. «Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։
 
Հիմա աներեսի պես գնացել ես Եռաբլուր, կանգնել, ասում ես՝ ես տենց բան չեմ ասել, գրեք, բերեք, ապացուցեք։ Բա ի՞նչ ես ասել, այ պաթոլոգիկ մուտիլովչիկ։ Ըստ քո ձևակերպման՝ ինչակա՞ն քաղաք է դառնում Շուշին, եթե շեշտը դնում ես ադրբեջանական բնակչության վրա։ Ուզբեկակա՞ն, թե՞ ղազախական։
 
Եթե խոսքդ ձևակերպելուց չես նշում Շուշիի 20-ական թվականների հայկական ջարդերը, եթե չես խոսում 60-70-ականների հայաթափման մասին, բայց առաջինը, ինչ մատնանշում ես, դա 90 և ավել տոկոս ադրբեջանցի բնակչությանն ա, ուրեմն դու կամ անմեղսունակ տգետ ես, որ չես հասկանում ասածիդ իմաստը ու դեռ շարունակում ես չընդունել, կամ մեղսունակ դավաճան, որը լավ էլ գիտի, թե ինչ է անում։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետև անգամ տգետը էս ամենից հետո խելքի կգար ու չէր շարունակի դավաճանական պլանը։
 
Արամ Գեւորգյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ