29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավորինս շուտ հեռանալ։ Քաղաքացիները ոգեւորված են կառավարության «ավետիսով» Փաստ

l-6gAwKX5BRp

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. պետությունները բառացիորեն փակել էին սահմանները՝ մասնակի բացառություններով։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և ՌԴ կառավարությունները համաձայնության են եկել, և կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ, որոնց ցանկը հրապարակվել է ՌԴ կառավարության կողմից:

Փետրվարի 1-ից գործարկվում է «ճամփորդիր առանց covid-19-ի» ծրագիրը , որն առայժմ պիլոտային է՝ մինչև մարտի 1-ը: «Փաստ» թերթը երեկ ողջ օրը տեղեկություններ էր ստանում, որ այս լուրը բավական լայն արձագանք է ստացել մեր քաղաքացիների շրջանում. ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության նիստում նշյալ «ավետիսի» հրապարակումից հետո ավիաընկերությունների հեռախոսները բառացիորեն չեն լռում, հազարավոր մարդիկ փորձում են մանրամասն տեղեկություններ ստանալ և հնարավորինս շուտ տոմս ձեռք բերել, որպեսզի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն։

Այս եւ այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ