29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայամանագրից»,իրավիճակը լարված է

Без названия (2)

Օրերս մամուլում հայտնվեցին տեղեկություններ, ըստ որոնց մինչեւ հունվարի վերջ հրաժարականի դիմում կգրի նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Իշխանությունները չեն շտապում այս մասով մեկնաբանություններ տալ, բայց Politik.am-ի աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանը իր կապերը վերջնականապես կտրել է իշխող թիմի հետ։ Երևանի քաղաքապետը օրերս դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Հայկ Մարությանի հարաբերությունները իշխող թիմի հետ լարված են եղել նաև նախապատերազմական շրջանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թիմը նրան պարտադրել էր հրաժարական տալ սեպտեմբեր ամսին, որին Մարությանը համաձայնել է։

Այն որ Հայկ Մարությանը պետք է հրաժարական տար 2020 թվականի սեպտեմբերին ապացուցվում է առկա փաստերով։ Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոս ամսին իշխանական մամուլը և մասնավորապես Ալեն Սիմոնյանին պատկանող «Ֆրինյուզ» լրատվականը գրեց քաղաքապետի հրաժարականի մասին, նաև նշեց հավանական փոխարինողի անունը՝ Արմեն Կոտոլյան, որի թեկնածությունը նաև հիմա է քննարկվում և Հայկ Մարությանին, ըստ էության, հենց նա է փոխարինելու։

Այդ ընթացքում սակայն Հայկ Մարությանին հրաժարական տալու մտքից հրաժարվել ստիպել են իր կինն ու կնոջ հայրը։ Նրանք, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետի ֆինանսական հոսքերի կառավարիչներն են և չեն ցանկացել զրկվել քաղաքի տնտեսության վրա ունեցած ազդեցությունից։

Հենց Հայկ Մարությանի կնոջ և կնոջ հոր գործունեության հետևանքով է, որ իշխանությունները հնարավորություն են ստացել քրեական գործ հարուցել և խաղից հանել քաղաքապետին։ Մարությանը նաև խոցելի է կրիմինալ աշխարհի հետ ունեցած իր կապերի մասին առկա տեղեկություններով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ չի տիրապետում նման տեղեկատվության և որ իրենք նման դիմում չեն ստացել։ Չնայած Սարգսյանի պնդումներին մեր աղբյուրները հաստատում են, որ Հայկ Մարությանը լքել է իշխող կուսակցության շարքերը։

Politik.am

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ