24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի

Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։
Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
 
Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!
Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։
Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։
 
Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաեւ թուրք-ադրբեջանական կապիտալը։
 
Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։
Մենք պետք է իմանանք, արդյո՞ք թուրքերը չոքել են նաեւ մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։
Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է։ Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ