29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե էսքան մարդ տանը զենք ունենար, ոչ մի Նիկոլ ու ոչ մի ապագա Նիկոլ իշխանությունից այսքան կառչած չէր մնալու». իշխանական թեկնածուի սկանդալային հայտարարությունը /տեսանյութ/

 Mediaport-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել վերջերս Էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանի ավագ եղբորը՝ Ավետիք Քերոբյանին: Սակայն ուշագրավ է այն, որ Ավետիք Քերոբյանը շուրջ մեկ ամիս առաջ՝ 2020 դեկտեմբերի 20-ին, «Սասնա ծռերի» հավաքի ժամանակ զենքով իշխանությունից ազատվելու մասին էր խոսել՝ ասելով. «Եթե էսքան մարդ տանը զենք ունենար, ոչ մի Նիկոլ ու ոչ մի պագա Նիկոլ իշխանությունից այսքան կառչած չէր մնալու»: Քերոբյան եղբայրների մոտ, կարծես, «իշխանությանը կառչած Նիկոլի» թիմակից դառնալը խնդիր չէ: Կրտսեր Քերոբայանն էլ նախարար նշանակվելուց օրեր առաջ Al Jazeera-ին տված հարցազրույցում քննադատել էր Փաշինյանի թիմին՝ մեղադրելով սուտ ու կեղծիք տարածելու մեջ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ