20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մելամաղձոտ տղա, դուք մեզ « հոշոտում եք առանձնակի դաժանությամբ»՝ ձեր գերագույն հրամանատարի գլխավորությամբ

Երբ որ պետք է լինում, Սահմանդրությանն անգիր տիրապետում են, երբ որ պետք չի լինում, Սահմանադրությունը «հոշոտում, բզկտում են»։
 
Ի վերջո հայտնվել է դավիթ տոնոյանը, որ ասի՝ ես պատերազմի համար պատասխանատու չեմ։ Ասելն էլ ո՞նց է լինում․ «2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին»։
 
Այդքանն էլ համեմում է ռոմանտիկ բառապաշարով՝ «Քաղաքական մելամաղձը սպառնում է մեր ժողովրդին»։ Դուրյանական բանաստեղծական բառերին կուզեի հակադրել պատերազմի կոշտ բառապաշարը՝ որ ձեզ նման գերագույն հրամանատար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ու պաշտպանության նախարար ունենանք՝ հազիվ էլ , «մեռած չթաղած վիճակում» լինենք։
 
Տասնյակ հազարավոր զոհերի, անհայտ կորածների, գերերիների, հաշմվածների, տնից, հողից զրկվածների երկիրն այսօր մեռած չթաղած է։ Գերագույն հրամանատարդ էլ ասում է՝ մարդ չեն կարողանում հանել փողոց․ չի գիտակցում, որ ոտի վրա մեռած մարդկանց մասին է խոսում։ Հայ ժողովրդի կեսին ֆիզիկական որնչացման տարաք, կեսին բարոյապես ոչնչացրիք։ Ու դուք համարձակվում եք ասել, թե ժողովրդին քաղաքական մելամա՞ղձն է սպառնում, մելամաղձոտ տղա, երբ մեր լույս տղաների մարմինները չեն ճանաչվում ու առ այսօր չճանաչվող մարմիններն են տոպրակներով բերվում, որպես ձեր կողմից մատուցվող թույն։ Դահիճը սպանելուց հետո գոնե զոհին հանգիստ է թողնում, դուք մեզ « հոշոտում եք առանձնակի դաժանությամբ»՝ ձեր գերագույն հրամանատարի գլխավորությամբ։
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ