25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂՀ պարի պետական համույթը անցկացնում է համերգներ Ֆրանսիայում

Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Փառատոնի շեմին` hուլիսի 2-ին, տեղի ունեցավ համույթի անդրանիկ ելույթը Վալանս քաղաքում: Միջոցառումը նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներկայացվի “Արցախ. հայկական ավանդույթների եւ արվեստի այգի” գիրքը`  նվիրված Արցախի անկախության 20-ամյակին: Դասախոսություններով հանդես եկան պատմաբան Կլոդ Մութաֆյանը եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Վերջիններս ներկայացրին Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը: Միջոցառմանը ներկա Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը իր վստահությունը հայտնեց առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ երկխոսության միջոցով եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Միջոցառումը կայացավ հայկական կազմակերպությունների համակարգի (COADA) տնօրինության  եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Հուլիսի 3-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի մշակութային կենտրոնի 700 տեղանոց լեփլեցուն դահլիճում տեղի ունեցավ Արցախի հանրապետության պարի պետական համույթի հերթական համերգը: Համերգին նախորդեցին  պատմաբան` Կլոդ Մութաֆյանի եւ արվեստի պատմության մասնագետ`  Տիգրան Կույումջյանի դասախոսությունները` Արցախի պատմության եւ  մանրանկարչական արվեստի վերաբերյալ: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Վիլյորբանի  քաղաքապետ` Ժան-Պոլ Բրետը, որի հովանու ներքո կազմակերպվել էր միջոցառումը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց Վիլյորբան քաղաքի եւ Արցախի միջեւ խորը մշակութային կապեր հաստատելու մտադրության մասին:

Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ, լրագրողներ:

ԼՂՀ պարի պետական համույթի հաջորդ ներկայացումը կանցկացվի Էքս-ան-Պրովանս քաղաքում, որը Ստեփանակերտ քաղաքի հետ մտադիր է դառնալ քույր քաղաքներ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ