25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը. Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը հայտարարել է, որ Շուշին հանձնելու հրամանը տվել է անձամբ Փաշինյանը:

«Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը, և հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկ Հարությունյանն անմիջապես կհրապարակի այն։

Ես ձեզ երաշխավորում եմ, որ, եթե Փաշինյանը մնա ևս 2 ամիս, երկիրը կընկնի կոլապսի մեջ, ու Հայաստանը կբաժանվի մասերի: Ես հիմա Ղարաբաղի համար նույնիսկ այնքան մտահոգ չեմ, որքան Հայաստանի, քանի որ այնտեղ խաղաղապահներ են կանգնած:

Բայց այս դավաճանը Հայաստանը կքայքայի: Այնպես որ՝ թող մարդիկ մտածեն ու որոշում կայացնեն»,-նշել է Գաբրիելյանովը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ