19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստին

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի

կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ

որոշվեց`

28/06/12թ. «Արամուս-99»-«Էրեբունի-99» խաղին «Էրեբունի-99» թիմի ֆուտբոլիստ Հարություն Կյուրեղյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Համայակ Խաչատրյանի անվ. մանկապատանեկան համալիր մարզադպրոցին տուգանել 1000 դրամ:

30/06/12թ. «Իջևան-97»-«Ֆուրման-97» խաղին «Ֆուրման-97» թիմի ֆուտբոլիստ Ռազմիկ Մելքումյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:

29/06/12թ. «Շիրակ-96»-«Բերդ-96» խաղին «Բերդ-96» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Ամիրաղյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Բերդավանի գյուղապետարանին տուգանել 3000 դրամ:

01/07/12թ. «Հաճըն-99»-«Շենգավիթ-99» խաղին «Շենգավիթ-99» թիմի ֆուտբոլիստ Գերասիմ Մանուկյանի հեռացման, խաղադաշտում թիմակցին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` որակազրկել 3 խաղով, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:

29/06/12թ. «Մերձավան-98»-«Անի-98» խաղին «Անի-98» թիմի ֆուտբոլիստ Գալուստ Գևորգյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցին տուգանել 2000 դրամ:

29/06/12թ. «Արնար-98»-«Իջևան-98» խաղին «Արնար-98» թիմի ֆուտբոլիստ Սարգիս Սարիբեկյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Արնար» բարեգործական հիմնադրամին տուգանել 2000 դրամ:

29/06/12թ. «ԽՄՕՄՄ-96»-«Արարատ-96» խաղին «ԽՄՕՄՄ-96» թիմի ֆուտբոլիստ Նարեկ Զաքարյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, ԽՄՕՄ մարզադպրոցին տուգանել 3000 դրամ:

30/06/12թ. «Միկա-96»-«Փյունիկ-96» խաղին «Փյունիկ-96» թիմի ֆուտբոլիստ Պարույր Հարությունյանի հեռացման, մրցակցին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 15000 դրամ:

28/06/12թ. «Միկա-99»-«Բանանց-2-99» խաղի նախախաղային խորհրդակցությնը «Բանանց-2-99» թիմի ներկայացուցչի չմասնացելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ