20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ են Մոսկվայում խոսել Փաշինյանն ու Պուտինը․ Ժողովուրդ

Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մա­սին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիր­ները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում:

Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել սառը զրույց, որի ըն­թացում Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչու է լարված իրավիճակ ՀՀ-ում, ու նշել, որ, կարծես թե, բոլորը վարչապետի հրաժարականն են պահանջում, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, թե բոլորը չեն, այլ մի փոքր խումբ է, որը չի ներկայացնում հասարակության ընդհանուր տրամադրությունը, իսկ ժողովուր­դը իմ թիկունքին է, ինձ է սատարում:

Փաշինյանը վստահեցրել է, որ այդ խումբն էլ առաջիկայում կխաղաղվի, որևէ անկայուն բան չկա: Ըստ ընդդիմադիրների կողմից շրջանառվող վարկածի՝ Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, թե իր համար շատ կարևոր է, որ այդ տարածաշրջանում կայունություն լինի՝ ակնարկելով թե Փաշինյանը պետք է հեռանա:

Իսկ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա­նը իր և ՌԴ նախագահի հետ նույն հանդիպման մասին լրիվ այլ բովանդակությամբ տեղեկատվություն է ներկայացրել իր թիմակիցներին: Փաշինյանն իր մտերիմնե­րին ասել է, որ ինքը Պուտինի հետ ունեցել է շատ ջերմ զրույց, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, թե ինքն անվերապահ աջակցում է Փաշինյանին:

Ավելին՝ եթե առաջիկայում հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն, ըստ փաշինյանական վարկածի, Վլադիմիր Պուտինը հրապարակավ կսատարի գործող վարչա­պետին: Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է, որ Պուտինն իր կողքին է, ու իրենք անհանգստանալու առիթ չունեն: Իշխանությունները, որ ամենաբարձրն էին ինքնիշխանություն գոռում, ծաղրում էին Ռուսաստանից «քաղաքական դաբրո» բերողներին, բավականին ոգևորվել են Պուտինի այդ պահվածքից։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ