28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերագույն օթյակի հովանու տակ նոր մասնոնական օթյակ` Գյումրիում

136026422_3786841538004290_3805450296236782893_n

Henaran.am-ի զրուցակիցն է. Էրիկ Հանան Օգնական Գերագույն Վարպետ Հյուսիսային Ամերիկայի Գերագույն Օթյակ Հայոցը.

-Ինչպե՞ս է հայ մասոնությունն 
այսօր գնահատում Հայաստանի նոր իշխանության գործունեությունը  և պրոադրբեջանական քաղաքականությունը, որը ի վնաս հայերի է:

-Ինչպես գիտեք մասոնությունը 
որպես կազմակերպություն քաղաքականությանը չի խառնվում, սակայն անդամները որպես  երկրի քաղաքացի անհատապես ունեն իրենց սեփական  կարծիքը քաղաքական հարցերի վերաբերյալ, և դա կարող է լինել ներկա քաղաքականությանը կողմ կամ  դեմ: Իսկ  Մասոնությունը միայն հետաքրքրված  է երկրի և ժողովրդի  բարելավման գործով՝ ի նպաստ Հայրենիքի և Ազգի։

-Չնայած որ ազատ որմնադիրները չեն խառնվում քաղաքականությանը 
այնուամենայնիվ նրանք  պատրաստ են ազդել Հայաստանի ղեկավարության  վրա, քանի որ այս պահին  ներկայիս իշխանությունը կիսել է հայ  ժողովրդին եւ փորձում է  Ադրբեջանի հետ բարեկամանալ՝ ի վնաս հայերի, այս մասով ի՞նչ կարծիք ունեն հայ մասոնները:

-Ինչպես արդեն ասացի մենք սատարում ենք միայն մեր ժողովրդի  և երկրի բարելավման  ծրագրերը : Որպես  կազմակերպություն  մեր կանոնակարգին դեմ է խառնվել  քաղաքականության կամ որևէ կարծիք հայտնել քաղաքական այս կամ այն հարցի վերաբերյալ, սակայն դա հետ չի պահում մեր անդամներին ակտիվ քաղաքացիներ լինելուց և ազատ խոսքից։
Ազատ որմնադիրին հանձնարարություն ենք տալիս, որ պիտի ծառայի երկրին և հոգա մարդկության բարելավման համար:

-Վերջին շրջանում ակտիվ  շրջանառվում է Զարեհ  Սինանյանի եւ ձեր համատեղ նկարը փորձ անելով ներկայացնել, թե Հայաստանի իշխանությունները  մասոնների ձեռքում են եւ հասարակությունը չունի հստակ  ինֆորմացիա այս հարցի շուրջ: Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը։

-Ես շատ ուրախ եմ, որ այս  հարցը տվեցիք:
Մասոնությունը  Ամերիկայում խոշորագույն և հարգված կազմակերպություններից մեկն է : ԱՄՆ֊ն ծնունդ է առել հենց Մասոնության շնորհիվ և նույնիսկ ԱՄՆ  սահմանադրությունը գրող  հայրերի մեծամասնությունը եղել են Մասոններ, հետևաբար, ամեն քաղքապետ,  կառավարիչ և այլ կառավարական  գործիչներ միշտ հարգանք են դրսևորել և սատարել են  են մեր գործունեություննրը։
Երբ ես Մեծարգո Վարպետն էի  Ագռավաքար Օթյակում
 Պրն. Զարեհ Սինանյանը որպես  մեր քաղաքապետ,  հրավիրված էր , ներկա  գտնվելու մի միջոցառման, որը կազմակերպվել էր ի պատիվ մի եղբոր, ով  երկար տարիներ ծառայել էր Մասոնությանը, և  Զարեհ Սինանյանը , հարգանք դրսևորելով մեր հանդեպ որպես համայնքի ակտիվ կառույցի, ներկա գտնվեց այդ միջոցառմանը:
Զարեհ Սինանյանը հիանալի
դիվանագետ և շատ հարգված անձնավորություն   է մեր քաղաքում, և որպես  քաղաքապետ հիանալի աշխատանքներ է կատարել Գլենդել քաղաքի բարելավման գործում, իմ կարծիքով, նա շատ մեծ ապագա կարող էր ունենալ  Ամերիկյան քաղաքականության մեջ, բայց  թողելով ամեն բան նախընտրեց  ծառայել  հօգուտ Հայրենիքի և ազգի:
Դժբախտաբար մի շարք  անհատներ և խմբեր միշտ հերուրանքներ և սուտ լուրեր են տարածել և տարածում անհատի  համբավը նվաստացնելու և վարկաբեկելու  համար, փոխարենը չեն գնահատումը այն փաստը,  որ այսպիսի անձնավրությունը  թողնելով իր փայլուն ապագան, նախընտրել է  ծառայել Հայրենիքին: Այդպիսի չարախոսները անշնորհակալ մարդիկ են, որ իրենց  անձնական  քաղաքական շահերը վեր դասելով  պատրաստ են անգամ ցեխ նետել  ազգասեր ծառայողի  համբավի վրա: Այսպիսի մարդկաց ես  ազգի դադավաճան եմ համարում, որ ուզում են կոտրել այն ձեռքը, որ գործում է ի նպաստ Հայաստանի։
Ոչ թէ միայն Հայաստանի կառավարությունը այլև ոչ մի կառավարություն Մասոնության ձեռքում չէ, որովհետև մեր օրենքների համաձայն արգելված է կազմակերպությանը քաղաքականությամբ զբաղվել։ Մեր միակ նպատակն է նեցուկ կանգնել Հայրնիքի և ազգի բարելավմանը։

-Վերջին տարիներին հայ  հասարուկությանը հետաքրքիր է կլինեն արդյոք նոր մասոնական հավաքներ Հայաստանում եւ, եթե այո ապա, երբ :

-Չնայած ներկայիս համաճարակի հետ կապված սահմանափակումներին  մենք մեր   աշխատանքները չենք դադարեցրել, փոխարենը մեր հանդիպումները տեղափոխել ենք օնլայն հարթակ: Եկող ամիս տեղի է ունենալու  մեր Նորընտիր Գերագույն Վարպետի գահակալությունը որը նույնպես առցանց ուղիղ կապի միջոցով հեռարձակվելու է բազմաթիվ երկրներում:  Մասոնությունը միշտ էլ կարողացել  է հաղթահարել խոչընդոտները  որպեսզի շարունակի իր բարի նպատակին ծառայող աշխատանքները: Բարի  գործեր անլու համար օր, ժամ,  եղանակ  կարևոր չեն: ի վերջո բարին միշտ էլ հաղթելու է:

-Հայ մասոնականությունը 
պատրաստ է արդյոք օգնել Հայաստանի հաջորդ իշխանություններին  արտաքին քաղաքականության մասնավորապես Դոնալդ  Թրամպի թուրքասիրական  եւ ադրբեջանասիրական դեմ պայքարում եւ, եթե պատրաստ է օգնել ապա ինչպես: 

-Բազմիցս նշեցի, որ չենք կարող միջամտել  քաղաքական գործերին, բայց ես ինքս իբրև  Հայ ամեն բան անում եմ և անելու եմ ի շահ մեր հայրենքի և ազգի:  Հույսվ եմ նաև որ իմ Հայ եղբայրները նույնպես անելու են նույնը քանի որ հայրենասիրությունը մասոնի սրտում է։

-Ինչպիսի գործունեություն է  ծավալում հայ որմնադիրական  օթյակը Հայաստանում եւ, որ բնագավառներում: 

-Գերագույն Օթյակի հովանու  տակ կան գործող օթյակներ  Երևանում, և մի նոր Օթյակ  Գյումրիում: Մենք փափագում ենք ունենալ օթյակներ Հայաստանի  քաղաքներում առնվազն մարզերում որտեղ մեր նպաստը կկարողանանք ներդնել: ինչպես նաև  մեր նորընտիր ընտրված  Գերագույն Վարպետի 
ծրագիրն է ստեղծել յուրահատուկ կազմ ունեցող  օթյակներ, որի անդամները  կկիսեն նույն մասնագիտությունն ու զբաղմունքը, օրինակ երաժիշտների  օթյակ, արվեստագետների  օթյակ, բժիշկների օթյակ,  ճարտարապետների օթյակ և այլն…

-Եվ վերջին հարցը. 
Վարդանանց ասպետական  միությունը բավականին սերտ հարաբերություն ունի հայ եկեղեցու հետ տեղի են ունեցել հանդիպումներ  պարգեւատրումներ: Եթե հայ  առաքելական եկեղեցին դարձյալ հարձակման  ենթարկվի եւ նրա կաթողիկոսի  վրա կրկին ֆիզիկական բռնի ուժ  կիրառեն հայ  մասոնականությունն ու Վարդանանց ասպետական  միությունը պատրաստ են 
օգնել  հայ ժողովրդի հիմնասյուներից մեկին հայ եկեղեցուն եւ, եթե այո ինչպես:

-Մասոնությունը և Վարդանացի ասպետները տարբեր կազմակերպություններ են:  Նրանք էլ ունեն  ծիսակատարություններ և այլ բաներ որ Մասոնների գործելաոճին  նման են բայց ոչ մի կապ չունեն  մեզ հետ: 
Մասոններ նաև կարան Վարդանանցի Ասպետների մեջ անդամակցել, բայց դա չի նշանակում  որ նույն  կազմակերպությունն է  կամ Մասոնության ճյուղերից մեկը։
Գալով ձեր բուն հարցին,  Մասոնության կարևորագույն սկզբունքներից  են  ճշմարտությունն ու  արդարությունը: Մենք ատում ենք սուտն ու անարդարությունը և միշտ  հավատարիմ կմանանք այդ սկզբունքներին անկախ նրանից թե ում հետ գործ կունենանք: 
Եթե անհատը ճշմարիտ  և արդար է, չնայած ինչ պաշտոնի է, ապա կողմնակից ենք: 
Գալով Հայ առաքելական եկեղեցուն,  
Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է, ազգին է պատկանում և հավատացյալների տունը: Կրոնավորները եկեղեցվո ծառաներն են, նրանք բոլորիս նման մահկանացու են, կգան ու կգնան, բայց եկեղեցին միշտ կմնա: Ինչպես ամեն անհատ իր տունն է պաշտպանում նույն էլ անելու են եկեղեցու:

 

Զրուցեց՝ Տիգրան Հակոբյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ