18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել շփման գծում առկա իրավիճակի վերաբերյալ

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը երկօրյա պաշտոնական այցով  գտնվում է Ադրբեջանում, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նշելով, որ Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն օրակարգում չէ, Ապաթուրայը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին ամիսներին առկա լարվածության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, իրականացվում է “Համագործակցություն` հանուն խաղաության” ծրագրի շրջանակներում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ