23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խտրականության դեմ պայքարը ձևական է. անհրաժեշտ է նոր օրենք

Այսօր Հայաստանում չկա մի օրենք, որ պաշտպանի կանանց, ծերերին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, փոքրամասնություններին, երեխաներին և այլ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով ենթարկվում են խտրական վերաբերմունքի։ Այս օրենսդրական բացը լրացնելու համար Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է “Խտրականության դեմ” օրենքի նախագծի մշակում, որը հնարավորություն կտա խտրական վերաբերմունքի արժանացած բոլոր մարդկանց պաշտպանել իրենց իրավունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կմշակվեն արդյունավետ մեխանիզմներ, որոնք կնպաստեն խտրականության դեմ պայքարի և կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:

Սույն օրենսդրական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր հանդիպել էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին կանանց, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականների և այլ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներ։

Օրենքի նախագծի սկզբնական տարբերակի մշակման ավարտից հետո, այն կներկայացվի բոլոր շահագրգիռ կողմերին իրենց կարծիքի, առաջարկությունների և նկատառումների համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ