18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի», – լրագրողներին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Առուշանյանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից առաջ հայտարարել էր, թե առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ