25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցին սպանել է աղջկան, ով իրեն մեղադրել է բռնաբարության մեջ /վիդեո 16+/

Խանտի-Մանսիիսկի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարել 19-ամյա ադրբեջանցուն, ով դանակահարել էր երիտասարդ կնոջ:

Դեպքը տեղի է ունեցել 2014-ի մայիսի 14-ին: Մարիֆ Մամեդովը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մի կնոջ, ով ավելի վաղ ոստիկանություն էր դիմել եւ ասել, որ ադրբեջանցին բռնաբարել է իրեն, գրում է Накануне.ru-ն:

Սպանությունը պատահաբար նկարահանվել է: Տեսանյութում երեւում է, որ կովկասցին կնոջը սպանել է մարդկանց ներկայությամբ, ականատես է եղել նաեւ փոքրիկ երեխան: Ականատեսների մեջ է եղել նաեւ զոհի մայրը, ով փորձել է փրկել աղջկան, սակայն նրան դա չի հաջողվել: Աղջիկը մահացել է մոր ձեռքերի վրա:  

Սպանությունից հետո ադրբեջանցին փորձել է ինքնասպան լինել, սակայն ոստիկանները ձերբակալել են նրան:

Դատարանը ադրբեջանցու մեղքն ապացուցված է համարել սպանության մասով, սակայն բռնաբարության մասով նրան արդարացրել են:

19-ամյա տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել: Վճիռը, սակայն, կարող է բողոքարկվել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ