29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“”Տասնհինգ օրում ամուսնուս տարավ …” ազդեցիկ տիկնոջ շանտաժը

image_490

24-ամյա Գոհար Մաթեւոսյանը դիմում է լրատվամիջոցների օգնությանը: Վերջինս  Henaran.am-ի  հետ զրույցում պատմեց, որ Հայաստանում ճանաչված մի պաշտոնյա տիկին սպառնում է իրեն եւ պահանջում, որ Գոհարը հրաժարվի իր երկու տարեկան որդուց:

“Ամուսինս տասնհինգ օրում  տարավ, մենք բաժանվեցինք, հիմա էլ պահանջում ա, որ ինձ խելոք պահեմ, հրաժարվեմ երեխայիցս, որ իրանք վերցնեն, պահեն”,-հուզված պատմեց Գոհարը:

Բաժանումից հետո Գոհարն ամուսնուն SMS  է ուղարկում, թե “արի երեխային տար, պահի, ես էլ իմ կյանքը դասավորեմ”: “Սթրեսի մեջ էի, մի բան գրեցի: Դրանից հետո սկսվեց իմ  մղձավանջը, ամեն օր զանգեր ու զանգեր, չգիտեմ ինչ անեմ: Ասում ա կրակի հետ մի խաղա, ես բիզնեսներ ունեմ, լավ շրջապատ ունեմ եւ գիտեմ ինչ պետք է անել: Քո կամքով հրաժարվի երեխայից”,-պատմեց Գոհարը:

Վերջինս հավաստմամբ, մինչեւ ազդեցիկ տիկնոջ հայտնվելը նրանք սիրող, նորմալ ընտանիք էին: “Ինչը փոխվեց, ոնց փոխվեց չգիտեմ, հիմա անհույս վիճակում, տեղս չեմ գտնում, խնդրում եմ օգնել: Կամ գուցե այդ կինը կարդա եւ մտափոխվի”,-լացակումած ասաց Գոհարը:

Նա առավել քան համոզված է, որ պաշտոնյա  կինը ամուսնուն էլ է վախեցնում, քանի որ ամուսինը չի կարողանում սաստել, նույնիսկ Գոհարի հետ չի խոսում: “Զանգում եմ ամուսնուս, բայց էդ կինն է պատասխանում”,-ասաց Գոհարը:

Henaran.am-ի խմբագրությունը դեռեւս նպատակահարմար չի գտնում հրապարակել այդ տիկնոջ անուն, ազգանունը` վստահ լինելով, որ համապատասխան ատյանները կզբաղվեն այս հարցով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ