19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատեց Էդուարդ Շարմազանովի ձերբակալության ոչ իրավաչափ լինելը

Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցելու ժամանակ, որին հաջորդեց երթը դեպի կառավարություն, ապա Ազգային ժողովի (ԱԺ)շենք, ձերբակալվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ում ձերբակալել էին ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով, այն է`ռազմական դրության ժամանակ զանգվածային ցույցեր, երթեր կազմակերպել և անցկացնել:

Նոյեմբերի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը ԱԺ նախկին փոխնախագահի ձերբակալումը ճանաչել էր ոչ իրավաչափ, և վերջինս ազատ էր արձակվել:

 Դատախազությունն ավելի ուշ բողոքարկեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ԱԺ փոխնախագահի ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել: Դատախազությունը`որպես հիմնավորում, նշել էր, որ իրենց բերած փաստերը, հիմքերը և պայմանները բավարարել են ձերբակալության որոշում կայացնելու համար:

Այսօր սակայն Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժել է դատախազության բերած վերաքննիչ բողոքը:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովի փաստաբան Հակոբ Ենոքյանը` հավելելով, եթե նույնիսկ այդ վճիռը բեկանվի Վճռաբեկ դատարանւմ, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել:

Գոհար Սավզյան

 168.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ