18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը Օնիկ Գասպարյանին ասել է, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք․ Հրապարակ

Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամենալուրջ մեղադրանքն այն է, որ նա զորքի տեղաշարժ է իրականացրել՝ ներքաղաքական պրոցեսները կառավարելու համար։

Թերթի հավաստի աղբյուրը՝ պաշտպանության նախարարությունից, պատմում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ եւ ասել, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք։ Գասպարյանը հետաքրքրվել է՝ ինչի՞ համար։ Ասել է՝ հատուկ պահպանության օբյեկտները պաշտպանելու։ Օնիկ Գասպարյանն ասել է՝ քանի դեռ ես եմ Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու եւ քաղաք չի բերվելու։

Սրանով ավարտվել է խոսակցությունը, որից հետո Գասպարյանը կապվել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ եւ ներկայացրել իրենց խոսակցությունը՝ խնդրելով, որ եթե վարչապետն իրեն էլ դիմի նույն հարցով, նույն պատասխանը լսի պաշտպանության նախարարից։ Նախարարը խոստացել է խոսել վարչապետի հետ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ