25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պրահայի քաղաքապետը մասնակցել է ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների ակցիայի

Հոկտեմբերի 14-ին Պրահայի Խաղաղության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր թաթերականացված բողոքի ակցիա՝ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին սատարելու նպատակով: ՀԿ-ի համահիմնադիրն է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան:

Հրապարակում՝ Սուրբ Լուդմիլայի տաճարի դիմաց տեղադրվել էր սիմվոլիկ բանտախուց, որին փակցված են եղել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանցի մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում Լեյլա Յունուսի և Ինթիղամ Ալիևի, անուններով և լուսանկարներով ցուցանակներ: Բեմականացման ժամանակ ՙՙադրբեջանցի ոստիականները՚՚ ՙՙձերբակալում էին՚՚ ՙՙցուցարարներին՚՚ և նետում բանտախուց:
Ակցիայի մասնակիցների թվում էին նախկին ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի TOP-09 կուսակցությունը ներկայացնող Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկը, ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Միլլին, Չեխիայի ԱԳՆ նախկին քաղաքական տնօրեն Պավել Ֆիշերը, Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչներ, ադրբեջանցի այլախոհներ:
Ցուցարարները պահանջեցին Եվրոպայի Խորհուրդը նախագահող Ադրբեջանի իշխանություններից ազատ արձակել 100-ից ավելի քաղբանտարկյալներին:

Ադրբեջանում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների թեման քննարկվել է Չեխիայում հոկտեմբերի 12-14-ին անցկացված Forum-2000 18-ին կոնֆերանսի ընթացքում:
Ակցիան լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ