24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ազատման դիմում է գրել. Նիկոլ Փաշինյանը սպառնացել է դիմումը հետ չվերցնելու դեպքում կալանավորել նրան. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է.

«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ երեկ դեկտեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլապս և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։ Եվ եթե Գրիգորյանի մտքով անգամ անցի հրաժարական տալ կամ հեռանալ թիմից, նույն վայրկյանին նրան կկալանավորեն։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանի աշխատավայր վերադառնալուց հետո Փաշինյանը հրահանգել է Պետական վերահսկողության ծառայությանը ստուգումներ սկսել նաև ՀՀ փոխվարչապետի գրասենյակում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ