28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությունը փոխում է տակտիկան։ Նոր հաստիքներ են բացում ֆեյքերի համար․ Փաստ

image_750x_5fd2264f4e8b8

Թերթի տեղեկություններով, իշխանությունները «տակտիկական» փոփոխություն են իրականացրել «ֆեյքային» քաղաքականության մեջ։ Մասնավորաբար, աղբյուրը փոխանցել է, որ իշխանությունում որոշել են ձեւափոխել, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկան», քանի որ վերջինս լիարժեք բացահայտվել է, բացասական հնչեղություն ստացել եւ, ըստ էության, հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում՝ դառնալով լրացուցիչ քննադատության ու դժգոհության պատճառ։ Հիմա, ըստ թերթի տեղեկությունների, ֆեյքերի գործունեությունը բաշխել են բոլոր նախարարությունների վրա։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, գրեթե բոլոր նախարարություններում խորհրդականի կամ օգնականի հաստիքի անվան տակ աշխատակիցներ են ընդունում, որոնք պետք է աշխատեցնեն ու համակարգեն այդ ֆեյքային էջերը։

Տեղեկություն կա նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին հանձնարարել է բոլոր գերատեսչություններում անջատել «Ֆեյսբուքի» հասանելիությունը, որպեսզի աշխատակիցները (բացառությամբ ֆեյք «քշողների» ու «վերին էշելոնի» ղեկավարության) աշխատանքային ժամերին չկարողանան հետեւել քաղաքական զարգացումներին եւ լրացուցիչ ակտիվություն չապահովեն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ